Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահից երկու օր առաջ ամուսինը լքել է Ժաննա Ֆրիսկեին

10:40, երեքշաբթի, 16 հունիսի, 2015 թ.
Մահից երկու օր առաջ ամուսինը լքել է Ժաննա Ֆրիսկեին

Ժաննա Ֆրիսկեի առողջական վիճակը կտրուկ վատացել է 2 ամիս առաջ և կրիտիկական վիճակի հասել անցած կիրակի: Մոտալուտ մահը կանխատեսելով` բժիշկները երգչուհու հարազատներին հորդորել են վերջին օրերը նրա կողքին անցկացնել: Բայց չնայած դրան` Ժաննա Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը` հաղորդավար Դմիտրի Շեպելյովը, չի ցանկացել մնալ մահացող կնոջ կողքին ու որդու հետ մեկնել է Բուլղարիա, գրում է «ԼայֆՆյուզ»-ը:

Հաղորդվում է, որ մահվանը նախորդող երկու օրերին Ժաննա Ֆրիսկեն անգիտակից վիճակում է եղել ու արդեն մեկ շաբաթ էր` չէր ճանաչում հարազատներին:

Իսկ երգչուհու մտերիմ ընկեր Օթար Կուշինաշվիլին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել է, որ վերջին շաբաթներին երգչուհին գրեթե կուրացած է եղել հիվանդությունից:

Հիշեցնենք, որ Ժաննա Ֆրիսկեն մահացել է անցած գիշեր, երկարատև հիվանդությունից հետո:

29119 | 0
Facebook