Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպային թուլացած Ռուսաստան պետք չէ. Մոգերինի

17:35, երկուշաբթի, 25 մայիսի, 2015 թ.
Եվրոպային թուլացած Ռուսաստան պետք չէ. Մոգերինի

Եվրոմիության արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրոպան հետաքրքրված չէ մեկուսացված և թուլացած Ռուսաստանով:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Մոգերինին հայտնել է Հռոմում՝ արտասահմանյան մամուլի ասոցացիայում ունեցած ելույթի ժամանակ, որտեղ նրան նաև մրցանակ է հանձնվել՝ միջազգային քաղաքականության մեջ Իտալիայի վարկանիշը բարձրացնելու համար:

Մոգերինիի խսքերով՝ Ռուսաստանն իրենց արդեն շատ է աջակցել տարբեր խնդիրների լուծման գործում:

«Այսօր Եվրոպայում արդեն ոչ ոք չի մտածում, որ կարևորագույն խնդիրների լուծման հարցում մենք միայնակ գլուխ կհանենք»,- հայտնել է Մոգերինին՝ հավելելով, որ հենց այդ պատճառով էլ Եվրոպային թուլացած Ռուսաստան պետք չէ:
4593 | 0
Facebook