Խնդրում ենք սպասել...

Միջազգային

115 տարվա պատմության մեջ 1-ին անգամ «Բարսելոնա»-ն կներկայանա նոր համազգեստով

17:08, կիրակի, 24 մայիսի, 2015 թ.
115 տարվա պատմության մեջ 1-ին անգամ «Բարսելոնա»-ն կներկայանա նոր համազգեստով
     Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնա»-ն պաշտոնական իր կայքում ներկայացրել է ակումբի 2015/16 մրցաշրջանի նոր համազգեստը։
Չնայած սովորական գունային գամմային, այն ունի շատ կարևոր փոփոխություն։ Կատալոնական ակումբի 115 տարվա պատմության մեջ 1-ին անգամ կապտա-նռնագույն զոլերը լինելու են ոչ թե ուղղահայաց, այլ՝ հորիզոնական։
Արտագնա համազգեստը լինելու է ոսկե-դեղին գույնի՝ մեջքի հատվածում 4 կարմիր ուղղահայաց զոլերով։
Ի դեպ, մարզահագուստի նոր հավաքածուն վաճառքի կհանվի հունիսի 25-ին։
9533 | 2
Facebook