Այսօր միջազգային շուկայում նավթի գների անկումը շարունակվել է: Այս անգամ այն պայմանավորված է Սաուդյան Արաբիայի կողմից արված հերթական հայտարարության հետ, ըստ որի՝ «սև ոսկու» արդյունահանման ծավալները մնալու են միևնույն մակարդակի վրա:
Առավոտյան եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելի արժեքը նվազել է 1,23%-ով ու հասել 64,03 դոլարի: Ամերիկյան թեթև նավթի 1 բարելի արժեքը նվազել է 1,3%-ով՝ հասնելով 56,23 դոլարի: