Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լռության 100 տարի». «Լենտա»-ն ներկայացրել է Ցեղասպանությունը վերապրած հայերի

18:23, ուրբաթ, 24 ապրիլի, 2015 թ.
«Լռության 100 տարի». «Լենտա»-ն ներկայացրել է Ցեղասպանությունը վերապրած հայերի

«Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկվածները 1960-ական թվականներին փորձում էին չմտաբերել այդ սարսափելի դեպքերը. կանայք լռում ու չէին խոսում իրենց օրիորդության տարիներին կրած անասելի տանջանքների մասին, տղամարդիկ էլ չէին ուզում պատմել, թե ինչպես էին իրենց աչքերի առջև ստորացնում ծնողներին ու բռնաբարում քույրերին: Սակայն հետագայում ամեն ինչ փոխվեց. երբ հրեա մայրերն իրենց զավակներին ստիպեցին բերանացի հիշել բոլոր նրանց անուններն, ովքեր պատասխանատու են Հոլոքոստի համար, հայերի շրջանում ևս ձայներ հնչեցին մոռացության մատնված պատմության մասին: Ի վերջո, հասունացավ նոր սերունդն՝ ավելի ազատամիտ, կրթված ու հասուն: Ու նրանք իրենց ծնողներին ստիպեցին խոսել:

Խոսքից խոսք, պատմությունից պատմություն. ու ողբերգությունը 1000-ավոր շուրթերի միջոցով վերջապես հստակ ուրվագծում ստացավ: Պարզվեց, որ հայ ժողովրդի մեջ չկա մի այնպիսի ընտանիք, որ տուժած չլինի ցեղասպանությունից»,- գրել է «Լենտա»-ն ու ներկակացրել հայ ռեժիսոր Վահան Ստեփանյանի «Լռության 100» տարի նախագիծը, որում լուսանկարների միջոցով արտացոլված է Ցեղասպանությունից վերապրած հայերի պատմությունը:

Ահարոն Մանուկյան, ծննդավայրը՝ Վան
Ահարոն Մանուկյան, ծննդավայրը՝ Վան
Ահարոն Մանուկյանի մայրը
Ահարոն Մանուկյանի մայրը
Մարգարիտ Մխիթարյան, ծննդավայրը՝ Կարս
Մարգարիտ Մխիթարյան, ծննդավայրը՝ Կարս
Անդրանիկ Մաթևոսյան, ծննդավայը՝ Կարս
Անդրանիկ Մաթևոսյան, ծննդավայը՝ Կարս
Անդրանիկ Մաթևոսյանի հայրը
Անդրանիկ Մաթևոսյանի հայրը
Արևալույս Ամալյան, Ծննդավայրը՝ Արաբկիր
Արևալույս Ամալյան, Ծննդավայրը՝ Արաբկիր
Բաղդասար Լեպեջյան, ծննդավայրը՝ Ադանա
Բաղդասար Լեպեջյան, ծննդավայրը՝ Ադանա
Հռիփսիմե հաջի Սարգսյան, ծննդավայրը՝ Թավշանիլի
Հռիփսիմե հաջի Սարգսյան, ծննդավայրը՝ Թավշանիլի
Հաջի Սարգսյանը՝ մինչ Ցեղասպանությունը. լուսանկարում՝ նորածին երեխան
Հաջի Սարգսյանը՝ մինչ Ցեղասպանությունը. լուսանկարում՝ նորածին երեխան
Նվարդ Սուջյան, ծննդավայրը՝ Վան
Նվարդ Սուջյան, ծննդավայրը՝ Վան
Ազատ Սուլուխյան, ծննդավայրը՝ Մուսա-Դաղ
Ազատ Սուլուխյան, ծննդավայրը՝ Մուսա-Դաղ
Սիլվարդ Ադաջյան, ծննդավայրը՝ Կիլիկիա
Սիլվարդ Ադաջյան, ծննդավայրը՝ Կիլիկիա
7794 | 0
Facebook