Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեկ ամսվա ընթացքում Եմենում ավելի քան 700 խաղաղ բնակիչ է զոհվել

18:11, ուրբաթ, 17 ապրիլի, 2015 թ.
Մեկ ամսվա ընթացքում Եմենում ավելի քան 700 խաղաղ բնակիչ է զոհվել

ՄԱԿ հումանիտար հարցերով հանձնաժողովի մամուլի ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներով` Եմենում մարտի 19-ից ապրիլի 12-ն ընկած ժամանակահատվածում 731 խաղաղ բնակիչ է սպանվել: Ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 2754 մարդ:

Եմենին օգնություն տրամադրելու համար մարդասիրական կազմակերպություններին ավելի քան 300 միլիոն դոլար է անհրաժեշտ: ՄԱԿ-ի տվյալներով` երկրում ավելի քան 12 միլիոն մարդ տառապում է սննդի պակասից, ավելի քան 150 հազար մարդ ստիպված է եղել լքել հայրենիքը: Երկրում սննդամթերքը թանկացել է շուրջ 40%-ով: Ընդհանուր առմամբ` ռազմական իրադարձությունների կիզակետում է հայտնվել ավելի քան 7,5 միլիոն մարդ:

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սաուդյան Արաբիան ու դաշնակից երկրները Եմենի հուսիթ-ապստամբների դեմ պայքարի նպատակով օդային պատերազմ են սկսել այդ երկրում:

6942 | 0
Facebook