Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանիայում գտել են կարթագենյան մետաղադրամ

23:21, չորեքշաբթի, 15 ապրիլի, 2015 թ.
Բրիտանիայում գտել են կարթագենյան մետաղադրամ

Անգլիայի հարավ արևմտյան հատվածում՝ Սոլթֆորդում, հնագետները հայտնաբերել են մետաղադրամ, որի տարիքը գրեթե 2,3 հազար տարի է: Այս մասին հայտնում է «Դեյլի Մեյլ»-ը: Հետազոտողները ենթադրոմ են, որ դրա վրա պատկերված է աստվածուհի Թանիթը, ով աստվածացվում էր Հռոմում: Գտածոն վկայում է, որ Բրիտանիայի և միջերկրածովյան երկրների միջև առևտրային հարաբերություններ գոյություն են ունեցել նախքան հռոմեացիների՝ կղզի գալը:

Մետաղադրամը պատրաստված է բրոնզից և ավելի փոքր է, քան ներկայի փեննին: Այն գտնվել է Էյվոն գետի տիղմի շերտի մեջ:

Կարթագենյան մետաղադրամ
Կարթագենյան մետաղադրամ

Մետաղադրամի մի շերտի վրա պատկերված է ձիու գլուխ, մյուսին՝ Թանիթ աստվածուհին:

Կարթագենյան Թանիթ աստվածուհին
Կարթագենյան Թանիթ աստվածուհին
Փորձագետներն էլ ենթադրում են, որ այն հատվել է Ք. ա. 300-264 թթ ընկած ժամանակահատվածում, Սարդինիայում կամ էլ Կարթագենում:

8861 | 0
Facebook