Անցած տարի այս օրերին ողջ աշխարհը խոսում էր հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հարսանեկան ցնցող արարողության մասին, որը տեղի էր ունեցել սիրո մայրաքաղաք Փարիզում: Ինչպես գրում է «Միրրոր»-ը, թվում է, զույգը նույնպես այնքան է տպավորվել այդ արարողությունից, որ պատրաստվում է այն կրկնել այս տարի՝ ամուսնության առաջին տարեդարձի օրը:
Աղյուրը նշում է, որ Քարդաշյանն ու Ուեսթը պատրաստվում են Փարիզում երկրորդ անգամ սիրո և հավատարմության երդում տալ և այժմ զույգը դրա համար համապատասխան ռոմանտիկ վայր է փնտրում:
37-ամյա ռեփերը ցանկացել է, որ այդ ամենը տեղի ունենա Փարիզի խորհրդանիշ դարձած Էյֆելյան աշտարակում: Նրա ընկերներից մեկը պատմել է. «Զույգը ամուսնական կյանքի առաջին տարեդարձը նշելու համար չէր կարողանում պատկերացնել ավելի ռոմանտիկ վայր, քան Փարիզի Էյֆելյան աշտարակը»: Նա հայտնել է նաև, որ Քանյեն ցանկացել է այդ օրվա առիթով աշտարակի վրա հատուկ լույսերի միջոցով գրվի իր և կնոջ անունները, սակայն Ֆրանսիայի իշխանությունները մերժել են նրա այդ գաղափարի իրականացումը:
Հաղորդվում է, որ Քանյեն թեև փոքր-ինչ վշտացել է Ֆրանսիայի իշխանությունների դիրքորոշման պատճառով, սակայն նա արդեն ուրիշ պլաններ է կազմել: Հանրահայտ ռեփերն արդեն ծրագրում է այդ հիշարժան օրը նավով ռոմատիկ ուղևորություն կազմակերպել Սեն գետի վրայով: