Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքում գտնվող Le Manoir aux Quat Saisons ռեստորանը մատուցում է մի աղցան, որը համարվում է աշխարհում ամենաթանկը: Դրա արժեքը կազմում է 600 ֆունտ սթերլինգ (մոտ 1000 դոլար): Florette Sea & Earth անունով աղցանը պատրաստվում է սև խավիարից, տրյուֆելից, լանգուստից, լոբստերից, կորնոուլյան խեցգետնից և այլ բաղադրիչներից: Աղցանի պատրաստման հեղինակային իրավունքները պատկանում են խոհարար Ռեյմոն Բլանին: