Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քենիայի համալսարանում ահաբեկիչները 147 մարդ են սպանել

12:40, ուրբաթ, 03 ապրիլի, 2015 թ.
Քենիայի համալսարանում ահաբեկիչները 147 մարդ են սպանել

Քենիայի համալսարանում սոմալիական իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորման ծրագրած նոր ահաբեկչությունը դարձել է երկրում 147 մարդու մահվան պատճառ: Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, հինգշաբթի օրը Գարիսսա կատարված այդ ահաբեկչությունը դարձել է երկրում 1988թ. ի վեր ամենադաժան հարձակումը:
     Ահաբեկիչներն իրենց հանցավոր արարքն իրականացնելու ժամանակ աշխատել են ներողամիտ գտնվել մահմեդականների հանդեպ և կրակել են հիմնականում քրիստոնյա աշակերտների ուղղությամբ:

Քենիայի ՆԳՆ ղեկավար Ջոզեֆ Նիկասերին արդեն հայտնել է, որ ուսումնական հաստատության վրա հարձակված բոլոր 4 ահաբեկիչները սպանվել են:

Ահաբեկչական խմբավորման հարձակման արդյունքում 79 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այժմ նրանք գտնվում են տեղի հիվանդանոցներում:
10609 | 0
Facebook