Գերմանական տանկերը Հյուսիսային Կարոլինայից 200 մղոն հեռավորության վրա հայտնաբերել է ամերիկացի 37-ամյա ծովային Լուիս Ջորդանին, ով բաց ծովում անց է կացրել ավելի քան 2 ամիս այն բանից հետո, երբ նրա նավակը շրջվել է: Այս ամբողջ ժամանակ նա նստած է եղել շրջված նավակի վրա, կերակրվել է ձեռքով բռնած ձկներով ու խմել անձրևաջուր, հայտնում է «ԲիԲիՍի»-ն:
Լուիս Ջորդանի ընտանիքը նրա կորստյան մասին ոստիկաններին էր հայտնել դեռ հունվարի վերջին և արդեն կորցրել էր նրան ողջ գտնելու հույսը:
ԱՄՆ ափային պահակազորի ուղղաթիռը Ջորդանին արդեն տեղափոխել է Վիրջինիա նահանգի Նորֆոլկ քաղաքի հիվանդանոցներից մեկը: