«Էլբասան Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ավարտից հետո «Էլբասան Արենա» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեները «բաց» էին ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար: Մոտ մեկ ժամ տևած մարզման ընթացքում ֆուտբոլիստներն անցկացրեցին երկկողմանի հանդիպում:
Եվրոպայի 2016թ. առաջնության Ալբանիա-Հայաստան ընտրական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 20:00-ին: