Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավարտվեց Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված հանդիպումը

18:23, շաբաթ, 28 մարտի, 2015 թ.
Ավարտվեց Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված հանդիպումը
     Րոպեներ առաջ ավարտին մոտեցավ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված հանդիպումը։ Ֆուտբոլային այս մեծ տոնը՝ ԽՍՀՄ և Աշխարհի հավաքական թիմերի հանդիպումը, ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։ Հանդիպման 3-րդ րոպեին առաջին գոլի հեղինակ դարձավ չիլիացի Իվան Սամորանոն։ Չորս րոպե անց՝ հանդիպման 7-րդ րոպեին, խաղի հաշիվը կրկնապատկվեց. Աշխարհի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Ժան Պիեր Պապենը։ Հանդիպման 20-րդ րոպեին հաշվի տարբերությունը նվազեցրեց ԽՍՀՄ-ի ֆուտբոլիստ Վալերի Գազաևը։ Երկու րոպե անց, Դասաևի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ հոբելյարը՝ Խորեն Հովհաննիսյանը։ Հաշիվը հավասարվեց։ Հանդիպման 30-րդ րոպեին ԽՍՀՄ հավաքականն առաջ անցավ աշխարհի հավաքականից։ Գոլի հեղինակ դարձավ Իգոր Բելանովը։ Սակայն, 38-րդ րոպեին խաղի հաշիվը կրկին հավասարվեց։ Դի Լիվիոյի հիանալի փոխանցումից հետո Իվան Սամորանոն գրավեց մրցակցի դարպասը՝ իր հաշվին դուբլ գրանցելով։
11280 | 1
Facebook