Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիայում գտել են վթարված ինքնաթիռի «սև արկղերից» մեկը, հնարավոր է՝ կան փրկվածներ

22:05, երեքշաբթի, 24 մարտի, 2015 թ.
Ֆրանսիայում գտել են վթարված ինքնաթիռի «սև արկղերից» մեկը, հնարավոր է՝ կան փրկվածներ
     Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ վթարված ինքնաթիռի «սև արկղերից» մեկը հայտնաբերվել է: Մասնագետներն արդեն զբաղվում են դրա վերծանմամբ:
     Մինչ այդ փրկարար ուղղաթիռից հայտնել էին, որ աղետի վայրում նկատել են, որ մարմիններից մեկը շարժվում է, հնարավոր է՝ փրկված մարդ լինի: Սակայն տեղանքի անմատչելիությունն ու առատ ձյունը խանգարում են, որ փրկարարները ոտքով հասնեն դեպքի վայր: Այժմ հատուկ գործողություն է մշակվում հնարավոր ողջ մնացածներին ուղղաթիռներով փրկելու համար:
10877 | 0
Facebook