Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Բաց օդում խաղալը կարող է կանխել մանկական կարճատեսությունը

18:15, կիրակի, 22 մարտի, 2015 թ.
Բաց օդում խաղալը կարող է կանխել մանկական կարճատեսությունը

Ավստրալացի գիտնականներն ահազանգում են, որ այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրներում մեծանում է կարճատես երեխաների թիվը: Կարճատեսությունը մի հիվանդություն է, երբ մարդն աղոտ ու խամրած է տեսնում հեռվում գտնվող առարկաներն, իսկ մոտ տեղակայված առարկաները տեսնում է հստակ:

Կարճատեսության՝ միոպիայի առավել ծանր դեպքերը կարող են հանգեցնել կուրության: Ընդ որում, գիտնականները հաշվարկել են, որ այս հիվանդությունն առավել տարածված է այն երկրներում, որտեղ մեծ ուշադրություն են դարձնում երեխաների կրթությանը: Այդ երկրներում երեխաներն առավոտից երեկո նստած են գրքերի կամ համակարգիչների առջև և սովորում են ու գրեթե ժամանակ չունեն բաց օդում խաղալու համար:

«Այսօր կարճատեսությունը լուրջ սպառնալիք է մոլորակի համար, հատկապես՝ երեխաների շրջանում,- ասում է հետազոտության հեղինակ պրոֆեսոր Քեթրին Ռոուզը,- մանկական կարճատեսության պարագայում շատ հզոր դեր են խաղում արտաքին գործոնները: Երկար ժամանակ տարածված կարծիք կար, որ կարճատեսությունը ժառանգական հիվանդություն է, սակայն այսօր կարող ենք վստահորեն ասել, որ այն կախված է նաև երեխաների ապրելակերպից»:

Գիտնականները հետազոտության ընթացքում ուսումնասիրել են Սիդնեյում և Սինգապուրում ապրող չինացի երեխաներին: Պարզվել է, որ ավստրալիայում ապրող չինացիների շրջանում, ովքեր ավելի քիչ կրթական կուրսեր են անցնում և շաբաթական 13 ժամ խաղում են բաց օդում, կարճատեսությունը կազմում է 3 %: Այնինչ Սինգապուրում ապրող չինացի երեխաների մոտ կարճատեսությունը 29 % է, քանի որ նրանք օրվա մեծ մասը սովորում են և շաբաթական ընդամենը 3 ժամ են խաղում մաքուր օդում:

7984 | 0
Facebook