Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին

17:35, երեքշաբթի, 10 մարտի, 2015 թ.
Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին

Մարտի 10-ին գումարվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել է Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ թեպետ Միջազգային օլիմպիական կոմիտեի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահությունն ամենաբարձր մակարդակով անվտանգության երաշխիքներ է խոստացել ապահովել մեր մարզիկների համար, այնուամենայնիվ, մասնակցության հարցը վերջնականապես որոշվելու է միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանգամանալից քննարկումներից հետո: Այդ մասին Գագիկ Ծառուկյանը տեղյակ է պահել նաև ՄՕԿ-ի և ԵՕԿ-ի նախագահներին՝ նախորդ տարի Հայաստանում կայացած հանդիպման ընթացքում:
     Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ մարզաշխարհը մեկ միասնական ընտանիք է և համապատասխանաբար նաև կարևոր որոշումները պետք է միասնաբար ընդունվեն: Խնդրի հանգամանալից քննարկումից հետո՝ քվեարկությամբ որոշում է կայացվել մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին ամառային խաղերին: 6 մարզաձևերում հայ մարզիկներն իրենց ուժերն են չափելու մրցակիցների հետ:
     Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին հանձնարարել է ամենասեղմ ժամկետներում բարձր մակարդակով իրականացնել կազմակերպչական աշխատանքները՝ խաղերին հայ մարզիկների մասնակցությունը լավագույնս ապահովելու համար:

5318 | 6
Facebook