«ՅուԹյուբ»-ում հրապարակվել է մի տեսանյութ, որն արվել է Բորիս Նեմցովի սպանությունից առավելագույնը 3 րոպե անց: Տեսանյութը հրապարակել է «Էխո Մոսկվի» լրատվականի աշխատակիցը: Ըստ նրա՝ տեսագրությունն արվել է Մոսկվորեցկի կամրջով անցնող մեքենայի տեսագրող սարքի միջոցով: Տեսագրության մեջ կարելի է տեսնել Նեմցովի մարմնի վրա խոնարհված մարդու, հաղորդում է «Գազետա»-ն: