Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոնն Իրաքին 17 միլիոն դոլարի զինամթերք է տրամադրել

11:47, չորեքշաբթի, 25 փետրվարի, 2015 թ.
Պենտագոնն Իրաքին 17 միլիոն դոլարի զինամթերք է տրամադրել

Ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը 17.9 միլիոն ամերիկյան դոլար արժողությամբ զինամթերք է տրամադրել Իրաքին: Այս մասին հաղորդվում է Պենտագոնի պաշտոնական կայքում հրապարակված զեկույցի մեջ:

Զեկույցի մեջ նշվում է, որ այդ զինամթերքը Իրաք է հասցվել 22 օրվա ընթացքում՝ սովորական ժամկետներից 4 անգամ ավելի արագ: Փետրվարի 15-ին Իրաք են հասցվել «Hellfire» տեսակի 232 հրթիռներ, փետրվարի 4-ին՝ զրահապատ տրանսպորտային 250 միջոցներ, իսկ ավելի վաղ՝ 10 հազար «М-16» ավտոմատ հրացաններ:

Հաղորդվում է նաև, որ զինամթերքը Իրաքին տրամադրվել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար:

5506 | 1
Facebook