Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Մանվել Գրիգորյանի ու Ռուբեն Գևորգյանի հարաբերությունները ծայրահեղ լարված են

15:03, շաբաթ, 14 փետրվարի, 2015 թ.
Մանվել Գրիգորյանի ու Ռուբեն Գևորգյանի հարաբերությունները ծայրահեղ լարված են
     ԵԿՄ վարչության նախագահ, ՀՀԿ-ական Մանվել Գրիգորյանի ու «Երդվյալ ազատամարտիկների միության» նախագահ, ԲՀԿ-ական Ռուբեն Գևորգյանի հարաբերությունները ծայրահեղ լարվել են: Պատճառը` ՀՀԿ վերջին նիստի ժամանակ գեներալ Մանվել Գրիգորյանի քննադատական ելույթն էր` ուղղված ոչ միայն Գագիկ Ծառուկյանին, այլև Ռուբեն Գևորգյանին: Վերջինի մասին գեներալ Մանվելն ասել էր, որ կռվի տարիներին «անգամ Ղարաբաղի տեղը չի իմացել»: Ասում են` Ռուբեն Գևորգյանը զայրացած հայտարարել է, որ իրավիճակի հանդարտվելուց հետո գեներալ Մանվելը նայելու է աչքերի մեջ ու «աչոտ» է տալու:
Ասում են նաև` տեղեկանալով, որ Ռուբեն Գևորգյանի ստեղծած միության շուրջ 150 ազատամարտիկներ մեկնել են ԼՂՀ` առաջին գիծ` զինվորի կողքին հերթապահելու համար, հրահանգ է իջեցվել` նրանց թույլ չտալ մտնել զորամասեր: Գևորգյանն ու մյուս ազատամարտիկները ստիպված են եղել հետ վերադառնալ:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
27941 | 36
Facebook