Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է Շակիրայի նորածին որդու անունը

13:10, շաբաթ, 31 հունվարի, 2015 թ.
Հայտնի է Շակիրայի նորածին որդու անունը

Աշխարհահռչակ երգչուհի Շակիրան և նրա ամուսին Ժերար Պիկեն հրապարակել են իրենց նորածին որդու անունը: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, զույգը փոքրիկին Սաշա է անվանել: Այս առիթով երգչուհին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
     «Մենք ուրախ ենք հայտնել Սաշա Պիկե Մեբարաքի՝ Շակիրա Մեբարաքի և Պիկե Մեբարաքի որդու ծննդյան մասին: Նա ծնվել է Բարսելոնայում՝ հունվարի 29-ին: Սաշա անունը ռուսական և հունական արմատներ ունի և նշանակում է «մարդկության պաշտպան» և «մարտիկ»»:
     37-ամյա երգչուհին իր տղային լույս աշխարհ է բերել կեսարյան հատման միջոցով: Բժիշկները հայտնել են, որ թե՛ երեխան և թե՛ մայրը լիովին առողջ են, նրանց վիճակը գնահատվում է գերազանց:

13487 | 1
Facebook