Ձեռներեցներից մի քանիսը, ովքեր հանդիպել էին վարչապետի հետ, քիչ առաջ մոտեցան հավաքվածներին ու հայտարարեցին արդյունքների մասին. «Ինչ կա, բացեիբաց խոսել ենք, դաժե խնդրել ենք վարչապետին` Արմեն Ալավերդյանին գործից հանել: Էնքան եմ ոգեշնչվել հանդիպումից... պարոն Աբրահամյանը մեր կողմից է: 1-ին` պայմանավորվել ենք քննարկել սահմանային շեմի հարցը, 2-րդ, որ վերանայվի հարկային տեսուչների մտնել, ստուգումներ անելու հարցը, 3-րդ, ովքեր ցանկություն ունեն, թող փաստաթուղթ ճարեն, աշխատեն փաստաթղթով` 1 տոկոսով, ովքեր չեն կարա ճարեն, կաշխատեն 3.5 տոկոսով: Սա ենք խնդրել պարոն Աբրահամյանին: Վարչապետն ընդունեց, որ իսկապես խնդիրներ կան և անհրաժեշտ է քննարկել: Հովիկ Աբրահամյանը վաղը չէ մյուս օրը երեկոյան մեզ հրավիրել է` արդյունքները հայտնելու համար»,- նշեց նա: