Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն 9 ամսով կերկարաձգի Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցները

21:40, չորեքշաբթի, 28 հունվարի, 2015 թ.
ԵՄ-ն 9 ամսով կերկարաձգի Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցները
     Եվրոմիությունը ծրագրում է երկարաձգել ուկրաինական հակամարտության պատճառով Ռուսաստանի դեմ անցած տարի կիրառած պատժամիջոցները: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, պատժամիջոցները, որոնք կիրառվել էին 2014թ. մարտին, երկարաձգվելու են 9 ամսով:
Աղբյուրը նշում է, որ այս հարցին վերջնական լուծում տրվելու է վաղը՝ հունվարի 29-ին՝ ԵՄ-ի արտաքին հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ: Սակայն, նախնական տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ԵՄ-ը երկարաձգելու է մինչև 2015թ. դեկտեմբեր:
Նշենք, որ պատժամիջոցների ժամկետը սպառվում էր այս տարվա մարտին:
6516 | 1
Facebook