Բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություններն ակտիվ պայքար են մղում շուկայում առաջատարի դիրքերը պահպանելու համար: Եթե վերջին տարիներին վաճառված հեռախոսների թվով «Nokia»-ն միշտ առաջ էր անցնում «Apple»-ից ու զբաղեցնում 2-րդ տեղը, ապա այս տարվա նախնական տվյալներով «Apple»-ն արդեն շրջանցել է ֆիննական ընկերությունը ու ընդհուպ մոտեցել առաջատարին: Այսպես, բջջային հեռախոսների վաճառքում առաջատարը «Samsung»-ն է` վաճառված 78 միլիոն հեռախոսով, 2-րդը` «Apple»-ն է` 74,5 միլիոնով, իսկ 3-րդ հորիզոնականում «Nokia»-ն է` 50 միլիոն հեռախոսով:
Նշվում է, սակայն, որ «Samsung»-ը մեկ տարվա ընթացքում նվազեցրել է շուկայի իր բաժինը` 34 տոկոսից հասցրելով 25 տոկոսի: Այնպես որ, շատ հավանական է` առաջիկայում «Samsung»-ը ևս զիջի առաջատարի իր դիրքը: