Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՕԵԿ-ն ամեն ինչ անում է` ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվելու համար

10:22, շաբաթ, 26 նոյեմբերի, 2011 թ.
ՕԵԿ-ն ամեն ինչ անում է` ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվելու համար
     ''Ժողովուրդ''. Առաջիկա ընտրություններին ընդառաջ` ՕԵԿ-ն ամեն ինչ անում է, որ իր անունը հայտնվի լրատվամիջոցներում: Թերթի տեղեկություններով` ՕԵԿ-ում ներքին որոշում է կայացվել, որ ՕԵԿ-ական նախարարներն ամեն օր հրապարակային որևէ քայլ անեն, որպեսզի այդ կերպ հայտնվեն ՋԼՄ-ների ուշադրության կենտրոնում, իսկ հետո էլ ցույց տան, թե իրենք ակտիվ աշխատանքներ են տանում: Պատահական չէ, որ ՕԵԿ-ական նախարարները վերջին շրջանում սկսել են ընդունել օտարերկրյա պաշտոնյաներին կամ էլ այս ու այն հարցի վերաբերյալ պարբերաբար ասուլիս են անում, պարզաբանումներ տալիս: Իսկ ՕԵԿ-ական պատգամավորներին էլ հրահանգ է իջեցվել ելույթներ ունենալ հատկապես կարևոր օրինագծերի մասին: Քարոզարշավը մոտենում է:
6977 | 0
Facebook