Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ուզում են ազատվել Հովիկ Աբրահամյանի գերդաստանի պաշտոնյաներից

10:12, շաբաթ, 19 նոյեմբերի, 2011 թ.
Ուզում են ազատվել Հովիկ Աբրահամյանի գերդաստանի պաշտոնյաներից
     ''Հրապարակ''. Թերթը գրում է, որ Սերժ Սարգսյանը մտադիր է մինչև մայիս ազատվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գերդաստանի պաշտոնյաներից, ովքեր հատկապես Աբրահամյանի հարազատ մարզում՝ Արարատում, գրեթե բոլոր ոլորտներում արմատներ են ձգել: ''Մեր աղբյուրը փոխանցում է, որ նախագահը մարզում ''մաքուրով'' ձայներ ապահովող, այլ կերպ ասած՝ տվյալ շրջանում դեռևս չվարկաբեկված մարդկանց է որոշել խաղի մեջ ներքաշել: Զորօրինակ, մի քանի օր առաջ նախագահական է կանչվել բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը, ում Մասիսի շրջանում ընտրությունների կազմակերպման պատասխանատվությունը ստանձնելու դիմաց պատգամավորական մանդատ է խոստացվել: Հիշեցնենք, որ Մուրադյանը նախարար էր դարձել 2000թ., սակայն աշխատեց մեկ տարուց էլ քիչ և ազատվեց պաշտոնից'':
8332 | 0
Facebook