Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրանսիս Ռիկարդոնեն այցելել է Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի:
Նա եկեղեցուց հեռացել է տպավորված` խորհուրդ տալով իր հայրենակիցներին անպայման այցելել Վան:
Դեսպանը նաև նշել է, որ ավելի վաղ ևս ցանկացել է այցելել Վան և գնել Վանա կատու, սակայն նման հնարավորություն չի ընձեռվել:
Օրվա վերջում Վանի նահանգապետ Մունիր Քարալօղլուն դեսպանին Սուրբ Խաչ եկեղեցու պատկերով նկար է նվիրել: