Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ահաբեկչություն Բոսթոնում. վիրավորների թիվը հասնում է 140-ի

10:23, երեքշաբթի, 16 ապրիլի, 2013 թ.
Ահաբեկչություն Բոսթոնում. վիրավորների թիվը հասնում է 140-ի

ԱՄՆ Բոսթոն քաղաքում միջազգային մարաթոնի ընթացքում երեկ որոտացած երկու պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, վերջին տվյալներով` 140 մարդ տուժել է:

Պայթյունները տեղի են ունեցել մի քանի վայրկյան ընդմիջմամբ` մարաթոնի կենտրոնական գրասենյակի մոտ:

ԱՄՆ իշխանությունները կատարվածը որակել են ահաբեկչություն: Բոսթոնյան փառատոնն այս տարի ընթանում էր 117-րդ անգամ: Դրան մասնակցում էին 24 հազ. մարզիկներ:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ահաբեկչության կազմակերպիչները կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն:

Իսկ ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ասել է, որ իրեն ցնցել է Բոսթոնում տեղի ունեցածը:

Աղբյուրը` ИТАР-ТАСС
6037 | 4
Facebook