Ցանկանում եմ դիմել բուհերը քաղաքականությունից հեռու պահել ցանկացող և կրթական պրոցեսը խանգարող` դասադուլի դեմ հանդես եկող բուհական չինովնիկներին: Երբ բուհը ծայրից ծայր հանրապետականցվում էր, երբ ուսանողներին քշում էին իշխանական տարբեր միջոցառումների, ինչու դուք մեկ անգամ չընդվզեցիք, բողոքի ձայն, նշույլ, նույնիսկ կես հառաչանք չհանեցիք,- Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումն է: