ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ստիպված է եղել ներկայիս նախագահ Ջո Բայդենին հեռացնել բեմից՝ Լոս Անջելեսում նախընտրական քարոզարշավի համար դրամահավաքի միջոցառման ժամանակ։ Միջոցառումը, որին մասնակցել են հոլիվուդյան այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջորջ Քլունին և Ջուլիա Ռոբերթսը, հավաքել է ավելի քան 30 մլն դոլար:
Բայդենը, ով 81 տարեկան է, իր հրապարակային ելույթներում հաճախ է վիրպումներ թույլ տալիս և տարօրինակ վարք դրսևորում։ Հանրապետականները դա օգտագործում են միջկուսակցական պայքարում՝ կասկածի տակ դնելով պետության ղեկավարի մտավոր և ֆիզիկական կարողությունները։