ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սկսել է «թափառել» Իտալիայում G7-ի գագաթնաժողովում պարաշյուտիստների ելույթից հետո։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ստիպված է եղել նրան «վերադարձնել» առաջնորդների խմբի մոտ, գրում է The New York Post թերթը՝ կադրեր հրապարակելով։
Կադրերում երևում է, որ G7-ի առաջնորդները և Եվրոհանձնաժողովի ու Եվրոխորհրդի նախագահները միասին ողջունում են պարաշյուտիստներին՝ ծափահարելով նրանց, իսկ Բայդենը նայում է այլ ուղղությամբ, որից հետո մի պահ հեռանում է խմբից և մոտենում պարաշյուտիստներից մեկին՝ ողջունելով նրան և հավանության ժեստ ցույց տալով։