Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել»․ Ալիևի ներկայացուցիչ

12:36, երկուշաբթի, 29 ապրիլի, 2024 թ.
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել»․ Ալիևի ներկայացուցիչ

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կարևոր է՝ առաջիկա տարիներին և տասնամյակներին երկու երկրների համակեցության համար։ Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

«Այժմ մենք գտնվում ենք խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների գործընթացում, որը մշակվել է Ադրբեջանի կողմից և ներկայացվել Հայաստանին՝ մեկուկես տարի առաջ։ Այս տեքստի վրա արդեն կարևոր աշխատանք է կատարվել, բայց մեզ մոտ դեռ որոշ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն»,- ասել է Ամիրբեկովը՝ բրազիլական Correio Braziliense թերթին տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ «թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել»։

2722 | 1
Facebook