Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երեքշաբթի, 14 հունվարի, 2025 թ.

Իրադարձություններ

«Առավոտից այս շարժումը պիտի համահայաստանյան դառնա». Բագրատ Սրբազան

01:18, հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
«Առավոտից այս շարժումը պիտի համահայաստանյան դառնա». Բագրատ Սրբազան

«Իմնեմնիմի» փոդքասթի եթերում հյուրընկալած Բագրատ Սրբազանը հարցին, թե ինչ պետք է անել, պատասխանեց, որ ամեն մեկը պետք է բռնի պայքարի ուղին: «Բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ իրենց աշխատավայրերում, փողոցներում, տներում պետք է սկսեն պայքարը, պետք է խոսեն, գրեն, քննարկեն, ոչ մի վայրկյան պայքարը չպետք է դադարի»:

Նա դիմեց նաև ուսուցիչներին. «Մեր գյուղերում հերոս Ոսկեպարում, Կիրանցում, երեխաները լաց են լինում: Ես չեմ ուզում` դուք էլ լացեք, բայց դուք հենց վաղվանից պետք է մտնեք պայքարի մեջ»,- նշեց Սրբազանը:

«Առավոտից այս շարժումը պիտի համահայաստանյան դառնա». Բագրատ Սրբազան
3386 | 0
Facebook