«Սասո՛ւն Միքայելյան, դո՛ւ և ձեր կցորդները, հավաքե՛ք ձեզ: Դուք երկիր պահող եք, դուք երկիր հանձնող չեք: Համենայն դեպս այդպես է եղել մինչ օրս: Այն տեսարանը, որ մենք երեկ տեսել ենք, թե ինչպես է հայ ոստիկանությունը սեփական ժողովրդից պահում այն զինվորին, որը ականազերծում է թշնամու ճանապարհը, այսինքն` բացում է դարպասները թշնամու առաջ, նման բան պատմության մեջ չի եղել»,- այսօր իր ուղերձներից մեկում ԵԿՄ-ին ու նրա նախագահին է դիմել Բագրատ Սրբազանը: