Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Կվնասե՞ն՝ կվերականգնենք»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Տավուշում գազատարի վտանգվելու մասին

01:18, չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
«Կվնասե՞ն՝ կվերականգնենք»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Տավուշում գազատարի վտանգվելու մասին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ապրիլի 23-ին Հանրային ՀԸ-ի եթերում անդրադարձավ այսօր հաճախ հնչող այն մտահոգություններին, ըստ որոնց՝ սահմանազատման և Ադրբեջանին տարածքներ զիջելու դեպքում կվտանգվի Հայաստան մտնող գազամուղը։

Նա նշեց. «1990-ականներին եղել են դեպքեր, երբ պատերազմական գործողություններ էին, բայց հիմա մենք գնում ենք խաղաղության:

Կվտանգվի՞՝ կվերականգնենք, էլի՞ կվտանգվի՝ էլի կվերականգնենք, ինչպես 90-ականներին, եթե շարունակեն վտանգել, կվտանգվի իրենց գազատարը, բայց կարծում եմ՝ իրենք գիտակցում են, որ տևական խաղաղության հասնելու շանսը բաց թողնելու իրավունք չունենք»։

2037 | 0
Facebook