«Վստահ եղեք, որ օրենք չեք խախտել: Օրենք խախտողները Երևանում Կառավարության N1 շենքում նստած են»,- ոստիկանական ապօրինություններից հետո դիմելով ժողովրդին` հանգստացրեց Բագրատ Սրբազանը:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ ոստիկանները առանձնակի դաժանությամբ բերման էին ենթարկել միջպետական սահմանը փակած տավուշցիներին ու տարբեր վայրերից նրանց օգնության շտապած քաղաքացիներին: