Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻՊ արագ արձագանքման խումբը գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում

22:30, երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
ՄԻՊ արագ արձագանքման խումբը գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում՝ ազատությունից զրկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։
     Ավելի վաղ հաղոդրել էինք, որ ավելի քան 20 քաղաքացու ոստիկաններն առանձնակի դաժանությամբ բերման են ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից։
     Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են իրականացնում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

1066 | 0
Facebook