Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրմշտոցով փորձել են տանել նաև Բագրատ Սրբազանին. Ոստիկանությունը առանձնակի դաժանություն է ցուցաբերում

21:24, երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
Հրմշտոցով փորձել են տանել նաև Բագրատ Սրբազանին. Ոստիկանությունը առանձնակի դաժանություն է ցուցաբերում

Ոսկեպար-Կիրանց հատվածում իրավիճակը գերլարված է, արդեն մի քանի օր փողոցը փակած քաղաքացիներին ծեծելով ու նվաստացնելով տանում են անհայտ ուղղությամբ: Ոստիկանությունն առանձնակի ագրեսիվություն ու վայրագություն է դրսևորում: Մարդկանց գույքն են փչացնում:

Լրագրող Անի Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնել է, որ կապի խնդիրներ կան, ինչի պատճառով ուղիղ եթերները ընդհատվում են: Նրա հետ զրույցում Բագրատ Սրբազանը հայտնեց, որ իրեն էլ են փորձել հրմշտելով տանել, սակայն չեն հաջողել: «Փոխոստիկանապետն իրեն լավ չպահեց»,- հակիրճ նկարագրել է Սրբազանը:

6435 | 1
Facebook