«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից անմիջապես հետո 4 գյուղերի հետ կապված հարց բարձրացրեցինք, սակայն իրականում չէինք մոռացել այդ գյուղերի մասին»,- ինչպես հայտնում է «ԱՊԱ»-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում կայացած միջազգային խորհրդաժողովի ժամանակ։ «Այլ բան է էքսկլավների հարցը։ Այն ավելի բարդ է։ Դրանք գտնվում են այլ երկրի կողմից շրջապատված տարածքում։ Ուստի դրանց հետ կապված հարցերը պետք է լուծվեն սահմանազատման գործընթացում»,- նշել է նա: