Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան

16:48, երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան

Լրագրող Արմեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2 վտանգավոր թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները.
     1. Բագրատ Սրբազանը ռուսական գործակալ է
     2. Արցախցիները Տավուշում ջարդեցին...
     1. Բագրատ Սրբազանի անվան կողքը ռուսական բառ դնելն անգամ սրբապղծություն է։ Ավելի հայ, ավելի հոգևոր Մարդ դժվար է պատկերացնել։ Հասկանալի է, որ վախենում եք նրա հեղինակությունից։ Ճիշտ եք անում։
     2. Որքան երևանցին ու վանաձորցին, դիլիջանցին ու գորիսեցին իրավունք ունեն լինել ոսկեպարցու կողքին, պայքարելու իրենց հայրենիքի համար, այնքան էլ արցախցին դրա իրավունքն ունի։
     Սովոր եք ամեն բան կապել ռուսի ու Ռուսատանի հետ, ամոթի զգացում անգամ չունեք, հասկանալի է, բայց սա պայքար է հայրենիքը մաս-մաս հանձնելու դեմ, միակողմանի զիջումների դեմ, այլ ոչ սահմանազատման կամ խաղաղության դեմ։
     Սթափվեք, ուշքի եկեք, ձեր արևմտյան, ռուսական կողմնորոշումները մի կողմ դրեք, մտածեք Հայաստանի մասին, մեր երկրի շահերի մասին»:

1977 | 1
Facebook