Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունենք»․ Ալիև

15:24, երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
«ԵԱՏՄ-ին անդամակցելու ծրագրեր չունենք»․ Ալիև

Բաքուն Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ծրագրեր չունի։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մենք նման ծրագրեր չունենք, բայց չենք կարող ասել, որ դա ապագայում քննարկման առարկա չի կարող դառնալ։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե տնտեսական ինչ օգուտներ կստանանք։ Եթե մենք տեսնենք այդ օգուտները, ապա որոշում կկայացնենք։ Իսկ եթե ոչ, ապա մեզ կբավարարի նաև համագործակցությունն այն մակարդակով, որն այսօր կա»,- ասել է Ալիևը՝ Բաքվում կայացած միջազգային խորհրդաժողովում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

1891 | 0
Facebook