Հուսով եմ՝ Հայաստանը կընտրի նոր սկիզբը՝ հանուն պայծառ ապագայի։ Այս մասին Իրաքից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։
«Հուսով եմ՝ Հայաստանը կընտրի նոր սկիզբը՝ հանուն պայծառ ապագայի։ Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում։ Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողություններն ու ավելի լավ գործել՝ ելնելով ներկայիս իրողություններից։ Այժմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է դա հասկանում»,- ասել է Էրդողանը։