Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հարգում ենք Ադրբեջանի ու Հայաստանի պայմանավորվածությունները». Քանանի

10:48, երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
«Հարգում ենք Ադրբեջանի ու Հայաստանի պայմանավորվածությունները». Քանանի

Իրանը հարգում է սահմանազատման հանձնաժողովների նիստում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին, փոխանցում է IRNA-ն։ Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար անհրաժեշտ է շարունակել երկու երկրների ջանքերը սահմանային հարցերը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ՝ երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի շրջանակներում:

1603 | 0
Facebook