Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տավուշցիների ու Փաշինյանի հանդիպումն անցել է լարված մթնոլորտում

10:06, երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
Տավուշցիների ու Փաշինյանի հանդիպումն անցել է լարված մթնոլորտում

Երեկ Տավուշի գյուղերի վարչական ղեկավարների և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպումից հետո կազմակերպվել է նաև հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչպես հայտնում են «24Նյուզ»-ի աղբյուրները, հանդիպումն անցել է բավականին լարված մթնոլորտում, կողմերին չի հաջողվել գալ ընդհանուր համաձայնության։
     Ըստ լրատվականի աղբյուրների՝ Փաշինյանը համայնքապետերին ասել է, որ սահմանազատման արդյունքում բարձրանալու է ՀՀ միջազգային դիրքն ու անվտանգային միջավայրը, ինչին ի պատասխան տավուշցիները պատասխանել են, որ նմանատիպ հայտարարությունները հավատ չեն ներշնչում։
     Համայնքապետերն առաջարկել են հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատում իրականացնել, որի արդյունքում ադրբեջանցիները դուրս կգան օկուպացված հատվածներից, սակայն Փաշինյանն ասել է, որ այս պահին նման հնարավորություն չկա։ Վարչական ղեկավարները հորդորել են Փաշինյանին անձամբ գալ և փորձել տեղացիներին բացատրել վերը նշվածը։

Ավելի վաղ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը հայտնել էր, որ Փաշինյանը համայնքապետերին ասել է, որ տարածքների հանձնման գործընթաացը տեղի է ունենալու փուլային տարբերակով։

4820 | 1
Facebook