Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կիրանց գյուղի մոտ է դիմադրության գլխավոր կենտրոնը»․ Ավետիք Չալաբյան

11:18, երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.
«Կիրանց գյուղի մոտ է դիմադրության գլխավոր կենտրոնը»․ Ավետիք Չալաբյան

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ֆեսբուքյան գրառումը․ «Երեկ երեկոյան Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի վրա բողոքի ակցիա անելուց հետո, մենք հասանք Տավուշի սահմանագիծ, որտեղ միացանք այստեղ հայրենիքի տարածքների հանձման դեմ դիմադրող մեր քաղաքացիների մեծ խմբին: Այս պահին այստեղ, Կիրանց գյուղի մոտ է դիմադրության գլխավոր կենտրոնը, և Հայաստանի տարբեր վայրերից այստեղ են հավաքվում մեր երկրի արժանապատիվ, հայրենատեր քաղաքացիները:
     Մենք առաջին օրվանից միացել ենք այս պայքարին, և օր օրի ավելի մեծ թափ ենք նրան հաղորդում: Թե ինչ է տեղի ունենում այսօր, և ինչ պետք է անենք վաղը, խոսել եմ երեկ Կիրանցում կարճ ճեպազրույցում»:

«Կիրանց գյուղի մոտ է դիմադրության գլխավոր կենտրոնը»․ Ավետիք Չալաբյան
1613 | 0
Facebook