«Ռուսաստանը նունպես Հարավային Կովկասում իր հարաբերությունները դիվերսիֆիկացնում է և դա սկսել է մեզնից առաջ: Եվ ՀԱՊԿ-ի խնդիրը ծագել է այդտեղից: Որովհետև հիմա ՀԱՊԿ-ում 2020 թվականի պատերազմից էլ առաջ ՌԴ-ն հավասարահեռ քաղաքականություն է վարում Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ուզում եմ նշել, որ մեր տարածաշրջանում հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը մեկնարկել է Ռուսաստանի կողմից: Եթե, օրինակ, մինչև 2012-13 թթ. ՌԴ-ի քաղաքականությունն այն էր, որ ՀՎ Կովկասում ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակիցն է, Ադրբեջանը` գործընկերը, ապա դրանից հետո իրավիճակը փոխվել է»,- բրիտանական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ 2022 թ-ի փետրվարին Ռուսաստանը և Ադրբեջանը միասին ռազմավարական գործընկերության հռչակագիր ստորագրեցին և ըստ էության հենց այդ հռչակագրում արձանագրվում է քաղաքականությունների համաձայնեցման անհրաժեշտությունը: