Տավուշում են ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Ագնեսա Խամոյանը, Մհեր Սահակյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Արման Ղազարյանը: Նրանցից մի քանիսն այնտեղ են դեռ երեկվանից:
«Տավուշում ենք` աջակցելու նպատակով ու այնպես չէ, որ նորություն պետք է ասեմ, խնդիրը Տավուշը չէ, Սյունիքում էլ ժամանակին բանավոր համաձայնությամբ, բայց պաշտպանության նախարարի հրամանով զորքերն իջեցրին ու ՀՀ քաղաքացիները չհասցրեցին հասկանալ, թե ինչ է կատարվում, Շուռնուխ գյուղի ու Բարձրավանի բնակիչներն այսօր քիթ- քթի ապրում են ադրբեջանցիների դիմաց, ճանապարհն էլ շրջանցիկ է ու երկարած, չկա միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածը: Հիմա վաղուց արդեն հասկացել են, որ սահմանազատման ու սահմանագծման անվան տակ միակողմանի հանձնում է գնում»,- ասաց Գեղամ Մանուկյանը:
Պատգամավորները գիշերելու են բնակիչների հետ, որպեսզի նաև սադրանքներ նրանց նկատմամբ չլինեն: