ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի գրառումը. «Ապրիլի 23-ին` ժամը 19։15, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների։
Կոչ եմ անում բոլորին միանալ երթին` այն գիտակցումով, որ չդատապարտված, ուրացված ցեղասպանությունը նոր ոճիր է ծնում։
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին, մեր ազգային անվտանգությունը, արժեքներն ու արժանապատվությունը պաշտպանելով, լինենք միասնական և թույլ չտանք, որ պատմությունը կրկնվի»: