Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ներկայացավ Տավուշի մարզի ԵԿՄ նախագահ, հրահանգեց` մեքենան քշել ժողովրդի վրա». ականատես

19:48, կիրակի, 21 ապրիլի, 2024 թ.
«Ներկայացավ Տավուշի մարզի ԵԿՄ նախագահ, հրահանգեց` մեքենան քշել ժողովրդի վրա». ականատես

«Մարտական եղբայրության» ներկայացուցիչը մանրամասներ ներկայացրեց այսօր ԵԿՄ մեքենայի` ամբոխի մեջ մխրճվելու դեպքից: «Եկավ մեկն, ով ներկայացավ Տավուշի մարզի ԵԿՄ նախագահ: Ասաց, որ բացելու է ճանապարհը, ասացինք` դրա համար կա ոստիկանություն, դո՞ւ ինչու ես նեղստրում: Ասացին, որ երեկ էլ եկել է, նույն ձև վախի մթնոլորտ ստեղծելով` բացել ճանապարհը:
     Հետո մեկին հրահանգեց` իր երկրապահներից, երկրապահի ՈՒԱԶ-ով քշեցին մեզ վրա, մենք էլ կոտրեցինք ապակիները, բանալիները խլեցինք: Եկավ, սկսեց ծնող հայհոյելը, մի քանի հայրական հարված դեմքին ստացավ: Ինքն էլ, իր որդին էլ, իր կամակատարներն էլ: Ամբոխը նրան լավ դաս տվեց»,- պատմեց երիտասարդը:

«Ներկայացավ Տավուշի մարզի ԵԿՄ նախագահ, հրահանգեց` մեքենան քշել ժողովրդի վրա». ականատես
4462 | 0
Facebook