Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գյուղացիների ճնշման արդյունքում չափագրողները հեռացան». Գառնիկ Դանիելյան

18:18, շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
«Գյուղացիների ճնշման արդյունքում չափագրողները հեռացան». Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն, ով գտնվում է Տավուշի մարզում, հայտարարել է, որ առավոտից, առանց գյուղացիների իմացության, Տավուշի գյուղերում չափագրողներ են հայտնվել, սկսել աշխատանքներ իրականացնել: Գյուղացիների պարտադրանով նրանք դադարեցրել են աշխատանքը:

«Ճանապարհը պետք է անցնի գյուղի մեջտեղով` ըստ չափագրողների: Այնուհետև այստեղ եկան իշխանության ներկայացուցիչները` մարզպետի գլխավորությամբ: Վերջինը պահանջեց, որ փակ հանդիպում տեղի ունենա: Գյուղացիների մի մասը համաձայնեց, սակայն վերջում մնաց դժգոհ: Հայտարարեցին, թե իրենց հերթական անգամ մոլորեցնում են»,- ասաց նա:

«Գյուղացիների ճնշման արդյունքում չափագրողները հեռացան». Գառնիկ Դանիելյան
2483 | 0
Facebook