Խնդրում ենք սպասել...

Համացանց

«16 տարի առաջ Փաշինյանը հրապարակեց հողերը հանձնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

16:48, շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.
«16 տարի առաջ Փաշինյանը հրապարակեց հողերը հանձնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում։ 16 տարի առաջ նա հրապարակեց հողերը Ադրբեջանին հանձնելու ծրագիրը։ Նա այդ ծրագիրը անշեղորեն իրականացնում է, Արցախը հանձնեց, Սև լիճը հանձնեց, Սյունիքից տասնյակ կիլոմետրերով տարածք, Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը, Սյունիքից, Վայոց Ձորից, Գեղարքունիքից մոտ 300 քառակուսի կիլոմետր հանձնեց, հիմա Տավուշից 4 գյուղերի տարածքներն է հանձնում։ Դեռ շատ է հանձնելու, որովհետև հողերը հանձնելու գործում նա մենակ չէ, իսկ նրա հողատու ձեռքը բռնող, հակառակվող չկա»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
5249 | 1
Facebook